ԱՄՆ-ն զգուշացրել է Ալիևին՝ պատերազմի դեպքում ամենախիստ սանկցիաները կլինեն. Սուքիասյան


«Խաղաղության պայմանագրին ամենից խանդով վերաբերվում է ՌԴ-ն։ Ալիևն էլ ՌԴ-ի սատելիտն է, ու գործարք ունեն, որ խաղաղության պայմանագիր պետք է չլինի։ Իրենք կձևացնեն բանակցություններ ու հարմար պահի կգցեն։ Վերջերս Ալիևը Սահմանադրության փոփոխություն էր պահանջում, բայց եթե դա չլիներ, այլ պատճառ էր փնտրելու խաղաղության պայմանագիր չկնքելու համար»։  Այս մասին ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի կնքմանը։


Քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքներին են հիմա սպասում և՛ ՌԴ-ն, և՛ Ադրբեջանը. «Եթե իրենք հասկանան, որ հնարավորություն ունեն խաղաղության պայմանագիրը մերժելու, մի հատ տափակ ձևակերպում կանեն և չեն կնքի պայմանագիրը։ Իրենք հիմա ձգձգում են, որ հասնեն տարեվերջ, որպեսզի հասկանան, թե ինչ են անելու»։


Ըստ Սուքիասյանի՝ Ադրբեջանը ռիսկի չի գնա ու պատերազմ չի սկսի ՀՀ-ի դեմ. «Մենք արդեն ռազմաքաղաքական հարաբերությունների սերտ դաշինքներ ունենք Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ։ Եվ կա նաև ԱՄՆ-ի ամենախիստ զգուշացումը Ալիևին, որ եթե գնաք ոչ լեգիտիմ պատերազմի, ապա կստանաք ամբողջ աշխարհի սանկցիաները ձեր գլխին։ Այսինքն՝ միտումները, որ պատերազմ չի լինի, ավելի շատ են, քան որ պատերազմ կլինի»։ 


Սուքիասյանի խոսքով՝ ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում շտապում է, որ խաղաղության պայմանագիր լինի մինչև նախագահական ընտրություններ։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան